Գնա գրողի ծոցը… Ժաննա Բուտուլյանի եւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի սիրավեպի լուրերից հետո թեժ լեզվակռիվ է սկսվել (լուսանկար, տեսանյութ)

  • May 24, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ  Ժաննա Բուտուլյանն օրերս  ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան էր կազմակերպել:

Շատ հարցեր վերաբերում էին նրա և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հարաբերություններին:

 

Հետևորդների խոսքով՝ ամեն ինչ պարզ է նրանց  սիրային հարաբերությունների վերաբերյալ:

Դերասանուհին նշել է, թե ինչպես կարող է ամեն բան պարզ լինել:

Նշենք, որ տվյալ հրապարակումն անտարբեր չէր թողել մեր ընթերցողներին:

Նրանցից ոմանք վիրավորել էին Ժաննային՝ գրելով, որ հիմա պարզ է, թե նա ինչու է սատարում ընդդիմությանը:

Դերասանուհին արձագանքել է դրանց՝ նախընտրելով նրանց «ուղարկել» դժոխք:

Հավելենք, որ վերջերս Ժաննան իր և Առուշի լուսանկարն էր հրապարակել,  որից հետո շատերը նրանց սիրավեպ են վերագրում:

Հիշեցնենք, որ Ժաննան ակտիվ մասնակցում է ընդդիմադիր թևի բողոքի ակցիաներին:

Նա երբեք էլ չի թաքցրել իր քաղաքական ընդդիմադիր հայացքները:

Նա բավական հաճախ է կոշտ քննադատությամբ հանդես գալիս:

Հիշեցնենք նաև, որ վերջերս Ժաննան հրապարակել էր իր հետևորդներից մեկի ձայնային հաղորդագրությունը, որում ասվում է, որ Ժաննայի ինստագրամյան էջին կեղծ հետևորդներ են ավելացրել, որպեսզի նրա հրապարակումները հետագայում վատ տեսանելիություն ունենան:

 

Մեկնաբանություն

Որոնում