Սեր էր առաջին հայացքից… Դերասան Արամ Մանուկյանը՝ ավտովթարի զոհ դարձած կնոջ մասին (տեսանյութ)

  • May 25, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ մահացել է դերասան, պարող Արամ Մանուկյանի կինը՝ Լիանա Ղազարյանը:

Տեղեկացրել էինք, որ Լիանան մահացել է ավտովթարից:

Ըստ մեր տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Անապայում: Մեքենան ժայռից գլորվել է ցած:

Նշենք, որ Արամ Մանուկյանը լսարանին հայտնի էր դարձել «Գեներալի աղջիկը» սերիալից:

Նա կնոջ մասին խոսելիս՝  նշում էր, որ սեր էր առաջին հայացքից:

«Ինչպես սերիալում, այնպես էլ իրական կյանքում կնոջս` Լիանային, հանդիպել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մոտ: Կարելի է ասել, որ դա սեր էր առաջին հայացքից:

Կինս շատ խելացի է եւ ըմբռնումով է մոտենում իմ աշխատանքին, ինչի համար շատ շնորհակալ եմ իրեն: Խանդի տեսարաններ չեն լինում» (Bravo.am):

Նշենք, որ զույգն որդիներ ունի:

Հավելենք, որ ամիսներ առաջ Լիանան կորցրել էր մայրիկին:

Այդ մասին տեղեկանում ենք Լիանայի էջից:

 

Մեկնաբանություն

Որոնում