Պատիվ եմ ունեցել «Վաստակավոր արտիստ» կոչումս Սերժ Սարգսյանի օրոք եւ ձեռամբ ստանալու. Ռազմիկ Ամյանը հայտարարությամբ է հանդես եկել (տեսանյութ)

  • May 25, 2022

Երգիչ Ռազմիկ Ամյանը երբեք հարցազրույցներ չի տալիս:

Նա չի խոսում նաեւ իր քաղաքական հայացքների մասին:

Սակայն գաղտնիք չէ, որ նա մտերմիկ հարաբերություններ ունի ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ:

Ռազմիկը Սերժ Սարգսյանին նվիրված երգ ունի:

Օրերս երգիչը հրապարակել է իր եւ Սերժ Սարգսյանի լուսանկարը:

Դրան կից նա գրել է.

«Պատիվ եմ ունեցել Հայաստանի Հանրապետության Վաստակավոր արտիստ կոչումս ստանալու անկախ Հայաստանի պետականաշինության վաստակավոր գործիչ, Արցավի հերոս, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսրյանի օրոք եվ ձեռամբ»:

Հավելենք, որ նույն բովանդակությամբ գրառում էր արել նաեւ Ավետ Բարսեղյանը:

 

 

Մեկնաբանություն

Որոնում