Տեսեք՝ 20 կգ նիհարելուց եւ վիրահատվելուց հետո որքան ինքնավստահ է դարձել Հռիփսիմե Հակոբյանը (տեսանյութ)

  • May 25, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Հռիփսիմե Հակոբյանը 20 կգ քաշ է կորցրել:

Ըստ մեր տեղեկությունների՝ նա նաեւ վիրահատություն է կատարել:

Մեր աչքից չի վրիպել, որ այդքան նիհարած երգչուհին շատ ինքնավստահ է դարձել:

Այդ եզրահանգման ենք եկել՝ դատելով նրա վերջին հրապարակումներից:

Հավելենք, որ մինչ այդ  երկրորդ անգամ մայրանալուց հետո երգչուհին չէր կարողանում վերականգնել նախկին քաշը:

Ավելի սլացիկ երեւալու համար նա պարբերաբար դիմում էր ֆոտոշոփի օգնությանը:

Երբեմն երգչուհին այնքան էր չափն անցնում, որ, մեղմ ասած, «խայտառակվում» էր:

Հիշեցնենք, որ Հռիփսիմեն և Մարտինը վերջին տարիներին պարբերաբար ԱՄՆ են մեկնում:

Կրտսեր որդուն Հռիփսիմեն հենց այնտեղ էր ծննդաբերել:

Չնայած նրանք պաշտոպանես չեն հաստատում, սակայն ըստ լուրերի՝ ԱՄՆ-ում վերջնականապես հաստատվելու որոշում են կայացրել:

Այս պահին նույնպես Միացյալ Նահանգներում են գտնվում:

Մեկնաբանություն

Որոնում