Մենք բաժանված ենք, իրարից հոգնել ենք, իրար տանել չենք կարողանում.Մկրտիչ Արզումանյան

  • May 25, 2022

Դերասան Մկրտիչ Արզումանյանը հիմնակամում հումորային գրառումներով  է հանդես գալիս:

Այս անգամ նա խորհրդավոր գրառում է արել:

Ստորեւ ներկայացնում ենք գրառումը:

«Մենք բոլորս բաժանված ենք իրարից «Հայկական մեծ պարսպով»: Իրար հավեսը չունենք, իրարից հոգնել ենք, իրար տանել չենք կարողանում: Իրար լսելու ու ընկալելու, արհավիրքներից դասեր քաղելու ունակություն, ցավոք, երբևէ չենք էլ ունեցել և դա շարունակվում է մինչ օրս: Մենք դատապարտված ենք պառակտման: Մենք պատժված ենք իրարով …»:

Հավելենք, որ այս շրջանում Մկրտիչը պատրաստվում է նոր ֆիլմի նկարահանմանը:

 

Մեկնաբանություն

Որոնում