Այսպիսի ծունկը չէի բացի, փորիկ է երեւում, էլ չհագնես այս շորը, քեզ չի սազում. Լիկա Մեսրոպյանը քննադատել է Ծովինար Մարտիրոսյանին (տեսանյութ)

  • May 26, 2022

Խորեն Լեւոնյանի նախկին կինը՝ դերասանուհի Լիկա Մեսրոպյանը,  Look & Face   հաղորդման հյուրն էր:

Դրա շրջանակներում հյուրին ներկայացվում են հանրային դեմքերի լուսանկարներ, որոնց կերպարի վերաբերյալ հյուրը պետք է կարծիք հայտնի:

Հյուրը դա անում է առանց իմանալու, թե ում մասին է խոսքը:

Լիկային ներկայացվել է նաեւ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի հետեւյալ լուսանկարը:

Ստորեւ ներկայացնում ենք Լիկայի կարծիքը:

«Սխալն ինչումն է… Նախ էս ծունկը, ես էլ ունեմ սենց ծունկ երեխայից հետո, ես երբեք չէի բացի, չէի ցույց տա, հետո սխալ է էս կտրվածքը կոշիկի, որ ոտքը կտրում է էստեղից, էստեղ ծալքեր են առաջացնում, փորիկ է երեւում: Չգիտեմ, ես սենց ակնհայտ թերություններ երեւալու դեպքում, չէի հագնի… Բայց ո՞ւմ եմ ես հիմա նեղացնում, ինքն ինչ-որ մեկն է, չէ՞, կարո՞ղ է իմ գործընկերներից լինել: Էլ չհագնես էս շորը, քեզ չի սազում»:

 

 

Մեկնաբանություն

Որոնում