Starnews-ը բազմիցս է անդրադարձել ֆոտոշոփի և ֆիլտրերի սիրահար հայ հայտնիներին:
Որպես կանոն, մենց ցուցադրել ենք, թե ինչպես է նրանց սուտը բռնվում այլ լուսանկարներում:
Իհարկե, հանրային դեմքերը նախընտրում են մեզ մեղադրել՝ նշելով, որ չար ենք և նախանձ, սակայն իրականությունից չեն կարող փախչել:
Այս անգամ բռնվել է դերասանուհի Իրինա Հարությունյանը:
Նա լուսանկար է հրապարակել, որում այնքան է փոփոխել իրեն, որ գրեթե անճանաչելի է:
Թերևս, ֆոտոշոփելու արվեստը նա սովորել է սցենարիստ Դիանա Գրիգորյանից, ում սերիալներում հաճախ է հանդես գալիս:
Հիշեցնենք, որ Դիանայի սերիալում նկարահանվող կանայք, որպես կանոն, հետևում են իրենց վարպետի օրինակին՝ սկսելով օգտագործել նույն ֆոտոշոփի ծրագրերը: