Էվա Խաչատրյանն այս օրերին Մոսկվայում է: Նա հրապարակել է հայրիկի և եղբոր հետ լուսանկար, որին կից գրել է, որ միայն խորթ մայրն է պակասում:
Նշենք, որ Էվայի հայրիկը բժիշկ է:
Ըստ դերասանուհու՝ չնայած իր ծնողներն ամուսնալուծված են, սակայն նրանք հրաշալի ընկերներ են:
Իսկ ամուսնալուծված ծնողների երեխա լինելու փաստն իրեն չի անհանգստացրել, այդ թվում՝ փոքր տարիքում:
Էվայի խոսքով՝ հայրը, երբ Հայաստանում է լինում, մայրիկի մեքենան է վարում:
Դերասանուհին նաև խոստովանել է, որ իր կրտսեր եղբոր հետ նույնիսկ իր մայրն է մտերիմ:
Էվան վստահեցնում է, որ հրաշալի հարաբերություններ ունի նաև խորթ մոր հետ: