Անսահման և խելագարության հասնող սեր. Ալեքսանդր Բաբասյանը չի կարողանում զսպել իրեն (լուսանկար, տեսանյութ)

  • May 27, 2022

Նորություն չենք ասի, որ դերասան Ալեքսանդր Բաբասյանը տարիներ է, ինչ ամուսնալուծված է:

Չնայած դրան՝ նա գրեթե ամեն օր հանդիպում է որդու հետ:

Օրերս էլ նա որդու հետ լուսանկար է հրապարակել, իսկ դրան կից գրել է.

«Անսահման և խելագարության հասնող մաքրություն, սեր և նվիրվածություն։ Հոր և որդու հարաբերությունների ամենավառ օրինակը բոլորի համար»:

Հավելենք նաեւ, որ ավելի վաղ Starnews-ի հետ զրույցում Ալեքսանդրն ասել էր, որ չնայած նախկին կինը  սիրելի ունի, սակայն որդու կյանքում ինքը շարունակելու է մնալ միակ տղամարդը:

Նշենք, որ ներկայումս Լիլիթն ակնարկում է, որ բաժանվել է սիրելիից:

 

 

Մեկնաբանություն

Որոնում