Դերասանուհի Էվա Խաչատրյանն այս պահին գտնվում է Մոսկվայում:
Նա լոգարանից լուսանկար է հրապարակել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էվան հրապարակել էր հայրիկի և եղբոր հետ լուսանկար, որին կից գրել էր, որ միայն խորթ մայրն է պակասում:
Նշենք, որ Էվայի հայրիկը բժիշկ է:
Ըստ դերասանուհու՝ չնայած իր ծնողներն ամուսնալուծված են, սակայն նրանք հրաշալի ընկերներ են:
Իսկ ամուսնալուծված ծնողների երեխա լինելու փաստն իրեն չի անհանգստացրել, այդ թվում՝ փոքր տարիքում:
Դերասանուհին նաև խոստովանել է, որ իր կրտսեր եղբորն իր մայրն հարազատաբար է ընդունում:
Էվան վստահեցնում է, որ հրաշալի հարաբերություններ ունի նաև խորթ մոր հետ: