Exclusive. Գրիշա Աղախանյանը՝ իր և Շողեր Թովմասյանի բաժանման լուրերի մասին (տեսանյութ)

  • Aug 03, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ շոումեն Գրիշա Աղախանյանն ու դերասանուհի Շողեր Թովմասյանն ամուսնալուծվել են:

Starnews-ի աչքից չէր վրիպել նաև այն, թե որքան սառն էին ամուսինները միմյանց ընդունել օդանավակայանում, երբ 8 ամիս անց կրկին հանդիպել էին, այն դեպքում, որ Գրիշան իր էմոցիաները չէր զսպել որդուն տեսնելիս:

Նրանց ամուսնալուծության մասին լեգենդներ են պտտվում, սակայն զույգը նախընտրում է ոչինչ չմեկնաբանել, վերջերս միայն  Շողերը նշել էր, որ երբեք չի բաժանվելու Գրիշայից:

Նրանց ամուսնալուծության լուրը ժխտելու կամ հերքելու նպատակով Starnews-ը կապ հաստատեց Գրիշայի հետ, ներկայացրինք մեր ունեցած տեղեկությունները, սակայն Գրիշան նախընտրեց լակոնիկ լինել և միայն ասաց. «Ամեն ինչ նորմալ է, хорошо»:

Իսկ մեր ճշտող հարցին, որ նման բան իսկապես չկա՞՝ կրկնեց, որ ամեն ինչ նորմալ է:

Նշենք, որ զույգը միմյանց չի հետևում Ինստագրամում, ավելի քան կես տարի Շողերը նախ միայնակ էր ԱՄՆ-ում, իսկ ավելի ուշ նրան էր միացել նաև որդին՝ Ալեքսանդրը:  Շողերը պարբերաբար սթորիներ էր տեղադրում՝  երբեմն նշելով նաև Գրիշային:

Շողերը այս խոսակցություններին զուգահեռ պարբերաբար սեքսուալ լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակում, անգամ՝ սթորի էր տեղադրել՝ խորհրդավոր կերպով ցուցադրելով մեկ այլ տղամարդու ձեռք:

Ըստ լուրերի, որոնք Գրիշան և Շողերը թեպետ հերքում են, նրանք արդեն երկար ժամանակ է, ինչ պաշտոնապես ամուսիններ չեն:

Մեկնաբանություն

Որոնում