Չեք կարող պատկերացնել, թե Իսպանիայից ինչ ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել Լեւոն Արոնյանի սիրելին (տեսանյութ)

  • May 27, 2022

Շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս շրջանում սիրելիի հետ Իսպանիայում է՝ Բարսելոնայում:

Անիտա Այվազյանը ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել:

Դրանց կից նա գրել է.

«Մեր սիրո մի էջն ենք գրում Բարսելոնայում»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Անիտան Ինստագրամի սթորի բաժնում հարց ու պատասխանի ժամանակ կիսվել էր իր և Լևոնի հարաբերությունների զարգացումների և, առհասարակ, շախմատիստի կյանքում հայտնվելու մասին:

Անիտան պատմել էր, որ Լևոնի կնոջ՝ Արիանա Կաոլիի  մահվանից հետո Լեւոնին երկար նամակ էր գրել, կիսվել էր իր պատմությամբ, փորձել էր մոտիվացնել նրան: Լևոնը չափազանց շոյվել էր Անիտայի նամակից եւ արձագանքել էր նրան:

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե ինչպես էր հաղթահարել իր եւ Արոնյանի հարաբերությունների մասին բացասական խոսակցությունները:

Անիտան խոստովանել էր, որ մեծ էր եղել սիրելիի աջակցությունը:

«Հաղթահարել եմ հաճախ գիշերները լաց լինելով, արվեստի միջոցով, շատ դեպքերում գրքեր կարդալով, երգելով, մեդիտացիայով զբաղվելով, բնությանը մոտ լինելով եւ փորձելով հասկանալ ու ընդունել նաեւ այն մարդկանց, որոնք ինձ չեն սիրում: Ամենակարեւորը՝ Լեւոնի՝ ինձ ուժ տալու շնորհիվ ու բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ բարի ու անկեղծ նամակներ էին գրում կամ պարզապես փողոցում մոտենում ու գրկում էին ինձ»,-նշել էր շախմատիստի ընկերուհին:

Մեկնաբանություն

Որոնում