Վերջերս բլոգեր Մաշը Look & Face հաղորդման հյուրն էր:
Նա հաղորդման շրջանակներում խոսել էր այն մասին, որ շատ գոհ է իր կազմվածքից:
Ըստ նրա՝ չի ցանկանում նիհարել կամ հակառակը:
Starnews-ի աչքից, սակայն չի վրիպել, որ Մաշը վերջին շրջանում գիրացել է:
Դա պարզ է դառնում նրա վերջին հրապարակումներից:
Հիշեցնենք նաեւ, որ հաղորդման շրջանակներում Մաշին նաեւ հարց էր հնչել իր և Գոշի հարաբերությունների վերաբերյալ:
Մաշը պատասխանել էր, որ երբեք չի խոսել իր անձնական կյանքի մասին, հիմա էլ չի պատրաստվում դա անել:
«Գուցե կա, գուցե չկա, չգիտեմ»,-նշել էր բլոգերը:
Մաշը նշել էր նաև, որ իր և Գոշի համատեղ նախագիծն այլևս չի լինելու:
Զրույցի ընթացում Մաշը նաև ակնարկել էր, որ ներկայումս ազատ է.
«Քրոջս հետ խոսում էինք այն մասին, որ ոնց որ մեզ վրա մեղր քսած լինեն, սակայն սխալ մեղուներ են գալիս»:
Նա նաև վերջին շրջանում պարբերաբար ներկայացնում է, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում:
Մաշի խոսքով՝ անձնականի մասին կխոսի, երբ հասկանա, որ հանդիպել է արժանի մարդու, ում հետ որոշել է ամուսնանալ: