Ես շնորհավորել էի Միհրանին և Արփիին որդի ունենալու առիթով, իսկ նրանք ինձ՝ ոչ. Գոռ Հակոբյանը կրկին խոսել է իր և Միհրան Ծառուկյանի վեճի լուրերի մասին (տեսանյութ)

  • May 27, 2022

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը Look & Face հաղորդման հյուրն էր:

Նա հաղորդման շրջանակներում կրկին խոսել է իր և Միհրան Ծառուկյանի տարաձայնությունների լուրերի մասին:

Ըստ Գոռի՝ իրենք խնդիրներ չունեն, եթե հանդիպում են, ապա նորմալ շփվում են:

Դերասանի խոսքով՝ երբ նրանք երեխա էին ունեցել, ինքը շնորհավորել էր. Ես հո՞ թարախ չեմ:

Իսկ հաղորդավարի ճշտող հարցին՝ արդյո՞ք ստացել է շնորհավորանքներ նրանցից, երբ ծնվել է իր որդին, Գոռը պատասխանեց, որ ոչ:

Հիշեցնենք, որ Գոռ Հակոբյանն Արուսիկ Տիգրանայի հաղորդման շրջանակներում  փորձել էր ապացուցել, որ ինքը և Միհրանը չեն վիճել:

Արուսը հենց Գոռի կողքից զանգահարել էր Միհրանին: Գոռը և Միհրանը բավական ջերմ խոսել էին՝ հերքելով նմանատիպ բոլոր խոսակցությունները:

Արուսը Միհրանից նաև հետաքրքրվել էր, թե ինչու Գոռը հրավիրված չէր նրանց հարսանիքին, ինչի վերաբերյալ Միհրանը նշել էր, որ իրենք պարզապես փոքր խնջույք էին կազմակերպել՝ մոտ 40 հոգի էին հրավիրված, ապա իրեն ուղղել էր՝ նշելով՝ 30 հոգի, 10 հոգի էլ տեսանկարահանողների թիմն էր:

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում