Արամ Մանուկյանի կնոջ ողբերգական մահվան մանրամասների, Օկսի Ավդալյանի և Սուպեր Սաքոյի հարսանեկան լուսանկարների, Մկրտիչ Արզումանյանի՝ բաժանվելու մտքերի, Ժաննա Բուտուլյանի և Գորիսի քաղաքապետի սիրավեպի լուրերի և թեժ կռվի մասին. շաբաթվա աստղային ամփոփումը

  • May 28, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Այս շաբաթ համացանցում հայտնվել են և բուռն քննարկման են արժանացել Սուպեր Սաքոյի և Օկսի Ավդալյանի լուսանկարները, որոնցում նրանք հարսանեկան կերպարներով են:

Սարոն նույնիսկ սթորի էր հրապարակել, որում մաղթանքներ էր հղել «նորապսակներին»:

Հավելենք, որ զուգերգերի հարցում Սուպեր Սաքոն մեծ հաջողություն ունի:

Նրա և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը միջազգային հիթ է դարձել:

Այն ռեկորդային՝ 196 միլիոն դիտում ունի:

Չնայած նման հաջողությանը՝ լուրեր էին պտտվում, որ Սուպեր Սաքոն եւ Սպիտակցի Հայկոն վիճել էին, ընդ որում՝ հենց տվյալ երգի պատճառով:

Տարաձայնությունները, կարծես թե,  այլեւս անցյալում են: Այդ եզրահանգմանն ենք գալիս՝ դիտելով երգիչ Սարոյի ինստագրամյան սթորիները, որոնցում նա ներկայացրել էր, թե ինչպես են երգիչները գրկախառնվում:

«Վերջապես այսքան տարի «Մի գնայի» փողերը Սաքոն գռփեց, իսկ հիմա Հայկոյին բերել է թանկանոց Ռոլեքս: 100 հազար դոլար ծախսեցիր էդ փողերից, ապրի իմ ախպեր Սաքոն»:

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ  Ժաննա Բուտուլյանն օրերս  ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան էր կազմակերպել:

Շատ հարցեր վերաբերում էին նրա և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հարաբերություններին:

Հետևորդների խոսքով՝ ամեն ինչ պարզ է նրանց  սիրային հարաբերությունների վերաբերյալ:

Դերասանուհին նշել է, թե ինչպես կարող է ամեն բան պարզ լինել:

Նշենք, որ տվյալ հրապարակումն անտարբեր չէր թողել մեր ընթերցողներին:

Նրանցից ոմանք վիրավորել էին Ժաննային՝ գրելով, որ հիմա պարզ է, թե նա ինչու է սատարում ընդդիմությանը:

Դերասանուհին արձագանքել է դրանց՝ նախընտրելով նրանց «ուղարկել» դժոխք:

Հավելենք, որ վերջերս Ժաննան իր և Առուշի լուսանկարն էր հրապարակել,  որից հետո շատերը նրանց սիրավեպ են վերագրում:

Հիշեցնենք, որ Ժաննան ակտիվ մասնակցում է ընդդիմադիր թևի բողոքի ակցիաներին:

Նա երբեք էլ չի թաքցրել իր քաղաքական ընդդիմադիր հայացքները:

Նա բավական հաճախ է կոշտ քննադատությամբ հանդես գալիս:

Հիշեցնենք նաև, որ վերջերս Ժաննան հրապարակել էր իր հետևորդներից մեկի ձայնային հաղորդագրությունը, որում ասվում է, որ Ժաննայի ինստագրամյան էջին կեղծ հետևորդներ են ավելացրել, որպեսզի նրա հրապարակումները հետագայում վատ տեսանելիություն ունենան:

Այս շաբաթ համացանցում բուռն քննարկվել է նաև Մկրտիչ Արզումանյանի գրառումը:

Դերասանը հիմնականում հումորային գրառումներով  է հանդես գալիս:

Այս անգամ նա խորհրդավոր գրառում է արել:

Ստորեւ ներկայացնում ենք գրառումը:

«Մենք բոլորս բաժանված ենք իրարից «Հայկական մեծ պարսպով»: Իրար հավեսը չունենք, իրարից հոգնել ենք, իրար տանել չենք կարողանում: Իրար լսելու ու ընկալելու, արհավիրքներից դասեր քաղելու ունակություն, ցավոք, երբևէ չենք էլ ունեցել և դա շարունակվում է մինչ օրս: Մենք դատապարտված ենք պառակտման: Մենք պատժված ենք իրարով …»:

Հավելենք, որ այս շրջանում Մկրտիչը պատրաստվում է նոր ֆիլմի նկարահանմանը:

Շաբաթվա, թերևս, ամենաքննարկված և ողբերգական իրադարձություն դերասան, պարող Արամ Մանուկյանի կնոջ՝ Լիանա Ղազարյանի ողբերգական մահն էր:

Արամը կնոջ ողբերգական մահից հետո ինստագրամյան էջում գրառում է արել.

«Շնորհակալ եմ քեզ մեր համատեղ կյանքի ամեն պահի համար»:

Նա նաեւ լուսանկար է հրապարակել կնոջ հետ, սակայն այն չի մեկնաբանել:

Հիշեցնենք, որ Լիանան մահացել է ավտովթարի հետեւանքով:

Դեպքը տեղի է ունեցել Անապայում: Մեքենան ժայռից գլորվել է ցած:

Տեղի լրատվականներից մեկը բացառիկ կադրեր էր հրապարակել դեպքի վայրից:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել մայիսի 21-ին:

Նախնական վարկածով Լիանան կորցրել է մեքենայի կառավարումը:

Ըստ լրատվամիջոցի՝ մեքենայում նաեւ 36-ամյա ուղեւոր է եղել: Վերջինս տուժել է:

Քննարկվում է, որ Լիանայի հետ ամուսինն է եղել:

Նշենք, որ Արամը եւ Լիանան 2 որդի ունեն:

Ի դեպ, ամիսներ առաջ Լիանան կորցրել էր իր մայրիկին:

Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

 

Մեկնաբանություն

Որոնում