Starnews-ն Օլգա Այվազյանին անդրադառնալու բազմաթիվ առիթներ է ունեցել։
Տեղեկացրել ենք, որ երգչուհին ամուսնությունից եւ մայրությունից հետո այլես չի երգում:
Փոխարենը, Օլգան բավական ակտիվ է համացանցում:
Նա պարբերաբար ներկայացնում է, թե ինչպիսի շքեղ պայմաններում է ապրում:
Այս անգամ մեր աչքից չի վրիպել, թե նա ինչպես է ցուցադրում իր տունը՝ իբրեւ թե ներկայացնելով երեխաների ժամանցը:
Հավելենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ Օլգայի ամուսնու հայրը նախկինում պաշտոնյա էր: Օլգան ամուսնու երկրորդ կինն է:
Հիշեցնենք, որ վերջին տարիները բավական բարդ էին երգչուհու համար: Նա կորցրել է իր ծնողներին: Նախ մայրիկին, ապա նաեւ հայրիկին:
Օլգան ժամանակ առ ժամանակ հուզիչ հրապարակումներ է անում՝ խոսելով իր դատարկության մասին: