Starnews-ն արդեն տեղեկացրել է, թե ինչպես էին Գևորգ Մկրտչյանը և նրա նոր սիրելին՝ Քրիստինան, ցուցադրել իրենց շքեղ և միանման մեքենաները:
Նրանք դա արել էին՝ իբրև փորձելով բացատրել, որ տարբեր մեքենաներ ունեն, սակայն ըստ էության՝ հանրության աչքն էին փորձել մտցնել իրենց շքեղ մեքենաները:
Օրերս էլ Քրիստինան սթորի էր հրապարակել տաքսիից՝ ցույց տալով, որ իր շքեղ մեքենայից հետո տաքսի նստելն իրեն զվարճալի է թվացել:
Նշենք, որ զուգադիպությամբ տաքսիի մեջ հնչել էր Գևորգի երգը:
Հիշեցնենք, որ Գևորգի և Քրիստինայի սիրավեպը սկսել էր այն բանից հետո, երբ վերջինս համաձայնել էր նկարահանվել երգչի տեսահոլովակում:
«Պայքարում էր, որ Քրիստինան ընդունի առաջարկը: Իմացա, թե որտեղ է ապրում, մի քանի ամիս հետաքրքրվեցի նրա ամեն ինչով՝ որտեղ է ապրել, որտեղ է սովորում. հայավարի հետաքրքրվում էի: Հետո փորձեցի համոզել, անցան շաբաթներ և պատասխան ստացա, որ կախված է առաջարկից: Հանդիպեցինք և քննարկեցինք, ամեն ինչ ճիշտ ներկայացրի, համաձայնեց: Այլ տեսահոլովակ պետք է նկարահանեի, սակայն դա մի կողմ դրեցի: Ես վախենում եմ մեր հարաբերությունների մասին հայտարարություններ անել, վախենում եմ արձագանքներից:Ավելի լավ է ես ոչինչ չասեմ: Միգուցե սիրահարված եմ, չեմ ուզում հստակ ասել: Իրինայի հետ բաժանումից հետո մեկ տարի վատ մեկնաբանությունների էի ջնջում»,-իրենց հարաբերությունների զարգացման մասին պատմել էր Գևորգը հարցազրույցներից մեկում: