Եվ եղավ սերը… Ինչ լուսանկար է հրապարակել Աննա Հարությունյանը Միքայել Պողոսյանի ծննդյան օրը (տեսանյութ)

  • Jun 01, 2022

Մայիսի 31-ին սիրված դերասան Միքայել Պողոսյանի ծննդյան օրն է:

Նշենք, որ արդեն ամիսներ է, ինչ Միքայել Պողոսյանը բաժանվել է սիրելիից՝ դերասանուհի Աննա Հարությունյանից:

Վերջինս հրապարակավ չի շնորհավորել նրան:

Փոխարենը, Աննան աշխատանքային սթորի է հրապարակել:

«Եվ եղավ սերը… պաշտում եմ մոնտաժը»,-գրել է դերասանուհին հրապարակմանը կից:

Հավելենք, որ վերջին շրջանում Աննան պարբերաբար գրառումների, լուսանկարների, տեսանյութերի միջոցով ակնարկում է, որ սիրահարված է:

Աննան նաեւ անդադար խոսում է այն մասին, որ նոր կյանք է սկսել:

Վերջերս նա ինստագրամյան սթորի էր հրապարակել, որին կից գրել էր. «Վերածնվեցի»:

Հիշեցնենք, որ երկար տարիներ համացանցում քննարկվում էր Աննա Հարությունյանի և Միքայել Պողոսյանի  սիրավեպը:

Այս առիթով Աննան ոչինչ չէր մեկնաբանում, սակայն նրան և Միքայել Պողոսյանին հաճախ կարելի էր տեսնել միասին:

Մեկնաբանություն

Որոնում