Starnews-ի աչքից չի վրիպել, որ դերասանուհի Անի Երանյանը վերջին շրջանում կրկին նախընտրում է դիմահարդարմամբ եւ խնամված ներկայանալ:
Վերջին տարիներին նա նախընտրում էր «տղայական» կերպարով հանդես գալ:
Օրերս Անին հրավիրված էր Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման 2-ամյակին նվիրված երեկույթին:
Դրա շրջանակներում համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում Մհերը ջերմորեն համբուրում է Անիին:
Ինչպես եւ սպասել էր, նրանց ջերմ համբույրից հետո համացանցում քննարկվում էր հավանական սիրավեպը:
Ի դեպ, նրանք երեկույթի ընթացքում նաեւ միասին պարել էին՝ տպավորություն ստեղծելով, որ իրենց միացնում է ոչ միայն ընկերությունը:
Այդ քննարկումից հետո Անին իր եւ Մհերի լուսանկարն է հրապարակել:
Հավելենք նաեւ, որ այս պահին Մհերի ինստագրամյան էջի վերջին հրապարակումներում անդադար կարելի է տեսնել Անին:
Տպավորություն է, որ Մհերը կամ հրահրում լսարանին, կամ բացահայտ ցուցադրում է իրենց հարաբերությունները: