Չէի ընտրի նման հագուստ. Լուսինե Թովմասյանը քննադատել է հղի Սոնա Ռուբենյանին (տեսանյութ)

  • Jun 01, 2022

Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը Look & Face հաղորդման հյուրն էր:

Դրա շրջանակներում հյուրին ներկայացվում են հանրային դեմքերի լուսանկարներ, որոնց կերպարի վերաբերյալ հյուրը պետք է կարծիք հայտնի:

Հյուրը դա անում է առանց իմանալու, թե ում մասին է խոսքը:

Լուսինեին ներկայացվել է նաեւ  երգչուհի Սոնա Ռուբենյանի հետևյալ լուսանկարը:

Գեղեցկուհին նախ նշել է, որ այսպիսի նախշերով հագուստն իր ոճը չէ:

«Չեմ սիրում շատ պրինտեր… Չնայած՝ չէ, երբեմն հագնում եմ,  ինչի՞ չեմ սիրում… Ամառային է, ծովային է, սակայն ինքս չէի ընտրի նման հագուստ: Ամառային, ծովային հագուստը կլիներ ավելի թեթև, չգիտեմ՝ ինչու, բայց ուզեցի այդ թեթև սարաֆանները հագնել և գնալ այս ծովափնա վայրը: Հաստ տանկետկայով կոշիկներ չէի հագնի, ավելի ամառային բան կընտրեի, օրինակ՝ սանդալներ, այդ դեպքում շատ ավելի լավ կլիներ»:

Հիշեցնենք, որ ներկայումս Սոնա Ռուբենյանը հղի է:

Երգչուհին, սակայն չի փորձում հանրայնացնել այդ ուրախալի լուրը:

 

Մեկնաբանություն

Որոնում