Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն ամիսներ առաջ հայրիկ է դարձել:
Չնայած դրան՝ նա չէր հանրայնացնում այդ փաստը:
Մեր հրապարակումից հետո Հայկը դստեր եւ կնոջ հետ առաջին անգամ լուսանկար է հրապարակել:
Լուսանկարին կից Հայկը գրել է.
«Իմ ընտանիք …))
Շնորհավոր բոլոր երեխաների պաշտպանության տոնը»:
Հավելենք, որ Հայկը, առհասարակ, չի սիրում խոսել անձնական կյանքի մասին:
Վերջերս նա կնոջն ուղղված հուզիչ գրառում էր արել: Հայկը շնորհավորել էր իրենց ամուսնության 1-ամյակի կապակցությամբ:
Հայկի գրառումն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորեւ.
«Բախտը ժպտաց
Էս մեր Հայկին,
Գտավ մեծ Սեր
Գտավ հայ կին:
Նրան սիրեց,
Սիրտը գերեց
Ու տուն բերեց:
Դարձան նրանք
Նոր ընտանիք,
Իրար գրկում
Շատ երջանիկ,
Փափագում են
Սիրո գաղտնիք:
Անունը սիրո` Անի
Չքնաղ, գեղանի,
Սրտի սպեղանի,
Ասենք երա՜նի
Էս մեր Հայկին
Որ դարձավ Տեր
Ունի Տիկին)))
Էքպրոմտ))
Սերիկս , շնորհավոր մեր ամուսնության առաջին տարեդարձը:
Իրարից լինենք անպակաս
Կհանդիպենք էսօր
Տասից տաս պակաս))
Չուշանաս:
Սիրում եմ քեզ անհամաչափ,
Ես կասեի նույնիսկ անչափ»:
Հավելենք նաեւ, որ Հայկի կինն Անի Թադեւոսյանն է:
Վերջինիս մասին շատ բան հայտնի չէ, նա բավական փակ կյանք է վարում, հայտնի է, որ Անին ճարտարապետ է: Անին ակտիվ չէ սոցիալական ցանցերում և հազվադեպ է լուսանկարներ հրապարակում: Նա հաճախ չէ լուսանկարներ հրապարակում նաև Հայկի հետ: