Starnews-ը բազմիցս անդրադարձել է բարտերը չարաշահող հայ հայտնիներին:
Նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ ասել է բարտեր, ապա սիրով կբացատրենք. ենթադրում է ծառայություն ծառայության դիմաց:
Դե մեր հայտնիներն էլ իրենց ինստագրամյան էջերում տվյալ ծառայությունը գովազդելու դիմաց անվճար օգտվում են դրանից:
Լավ, բայց դրան էլ չափ կա: Այս անգամ մեր թիրախում է հայտնվել դերասանուհի Ռոմելա Սարգսյանը:
Պարզվում է, որ նա դարձել է բարտերի թագուհի. շաբաթվա սկզբում հոնքերն է թարմացնում անվճար, դիմահարդարվում է, ապա անցնում է բոտեքսի և մաշկի խնամքի, իսկ վերջում էլ մազահեռացման հերթն է:
Հանուն անվճար մազահեռացման Ռոմելան պատրաստ է պատմել մազարմատի ամբողջ պատմությունը:
Ռոմելա ջան, հասկանում ենք, որ չվճարելը հաճելի է, բայց այս գնո՞վ:
Էլ չենք խոսում այն մասին, որ մազահեռացումը բավական ինտիմ գործընթաց է, որի մասին նույնիսկ անվճար ծառայության դիմաց պետք չէ խոսել:
Հետաքրքիր մարդիկ են այս հանրային դեմքերը, օրինակ՝ ամուսնու մասին Ռոմելան երկար ժամանակ չէր խոսում, ավելին՝ թաքցնում էր, որ ամուսնացած է, բայց այ մազահեռացման մասին՝ սիրով: