Բռնաբա*ության պատճառը բռնաբա*ողն է. Վիկտորյա Սահակյանը սկանդալային հայտարարություն է արել (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 03, 2022

Օրերս համացանցում բուռն քննարկվում էր ԱՄՆ-ի 25-ամյա քաղաքացի Արմինե Մ-ի բռնաբարության ահազանգը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ,  վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել էր, որ մայիսի 27-ին, ժամը 04։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հետնամասում, Hyundai-ի վարորդը, բռնություն գործադրելով իր նկատմամբ, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Համացանցում շատերը կարծիք էին հայտնել, որ կատարվածի մեջ մեղավոր է կինը, քանի որ պետք չէր այդ ժամին դրսում լինել:

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանն ինստագրամյան իր էջում անդրադարձել է տվյալ թեմային:

Հավելենք, որ Վիկտորյան ներկայումս Հայաստանի ամենահամարձակ դերասանուհիներից մեկն է:

Նա հաճախ է համարձակ եւ սկանդալային կերպարներով հանդես գալիս:

 

Մեկնաբանություն

Որոնում