Հասմիկ Խոջյանը «խայտառակվել» է. այսքան անճաշակ դեռ նրան չէիք տեսել (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 03, 2022

Նորություն չենք ասի, որ Հասմիկ Խոջյանը բավական ակտիվ է համացանցում:

Երբեմն տպավորություն է լինում, որ նա չի վայելում տվյալ պահը, այլ պարզապես լսարանին փորձում է մանրամասներով ներկայացնել, օրինակ՝ թե ինչ է ուտում, ինչ է խմում:

Նույնիսկ սեփական հարսանիքը դերասանուհին վերածել էր գովազդային հոլովակի, եկեղեցի մտնելիս էլ՝ հետեւորդների ուշադրությունն էր հրավիրել եկեղեցու ձեւավորման վրա:

Իրավամբ դերասանուհի բարտերի թագուհի է դարձել:

Լուսաբանման նույն ձեւն էր որդեգրել նաեւ մեղրամսին:

Կրկին վայելելու փոխարեն, նա նախընտրում էր ցույց տալ ցանկացած ընթրիք, որը փորձել էր:

Օրերս էլ Starnews-ի աչքից չի վրիպել Հասմիկի look-երից մեկը:

Տպավորություն է, որ դերասանուհին անթիվ-անհամար բարտերների եւ իր կյանքը ցուցադրելուն զուգահեռ մոռացել է ճաշակով հագնվելու մասին:

Ի դեպ, այս կերպարով դերասանուհին իրականացնում էր իր հերթական բարտերը:

 

Մեկնաբանություն

Որոնում