Մի օրում՝ երկու ընկեր…Դաժան է ահավոր. Ռաֆայել Երանոսյանը, Մարիամ Ալեքսանյանը եւ այլք սգում են Արթուր Ղանդիլյանի մահը

  • Jun 04, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ՝ հունիսի 3-ին, նկարահանումների ժամանակ մահացել է Կենտրոն TV-ի օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը։

Նա վայր է ընկել Արշակունյաց փողոցի շենքերից մեկից։

Արթուրն ընդամենը 36 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մանկահասակ որդի։

Նախկինում աշխատել էր Երկիր Մեդիա TV-ում։ Ֆիզիկապես շատ առողջ լինելով` պարբերաբար արյուն էր հանձնում, գիտակցելով, որ շատերը ֆիզիկապես չեն կարող այդքան հաճախ արյուն հանձնել։

Նրա ընկերը գրառումներ են արել՝ հրապարակելով արխիվային կադրեր:

Ռաֆայել Երանոսյանը գրել է հետեւյալը.

«Վախ, Արտ ջան, իմ հասնող ու պոզիտիվ ընկեր»:

«Արտ, դու ինչի՞, եղբայր: Մի օրում՝ երկու ընկեր: Տղերք, լույսերի մեջ մնաք»:

Ռաֆայելը նկատի է ունեցել մինչ այդ մահացած օպերատոր, պրոդյուսեր Տիգրան Սարուխանյանին:

Արխիվային տեսանյութ է հրապարակել նաեւ մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը:

Դրան կից նա գրել է հետեւյալը. «Արտ ջաաաաան»:

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նույնպես անդրադարձել է Արթուրի մահվանը:

«Արթուր ջաաաան, «ջան» բառդ ուղեղիս մեջ ա: Էսօր էլ վատ լուրով լուսացրեցինք: Դաժան ա ահավոր»:

Երգիչ, դերասան, հաղորդավար Ներսես Ավետիսյանն էլ է հրապարակում արել:

«Չգիտեմ՝ էս տարին ինչ ա ուզում»,- գրել է նա:

 

Մեկնաբանություն

Որոնում