Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:
Այս շաբաթը կորուստներով լի էր:
Նախ մահացել էր օպերատոր, պրոդյուսեր Տիգրան Սարուխանյանը:
Հայ հայտնիները նրա մասին գրառումներ էին արել՝ հրապարակելով արխիվային կադրեր:
Դրան հաջորդեց ողբերգական դեպք մեկ այլ օպերատորի՝ Արթուր Ղանդիլյանի մասնակցությամբ: Նկարահանումների ժամանակ նա վայր էր ընկել Արշակունյաց փողոցի շենքերից մեկից։
Արթուրը ընդամենը 36 տարեկան էր, ամուսնացած, ուներ մանկահասակ որդի։ Նախկինում աշխատել էր Երկիր Մեդիա TV-ում։ Ֆիզիկապես շատ առողջ լինելով` պարբերաբար արյուն էր հանձնում, գիտակցելով, որ շատերը ֆիզիկապես չեն կարող այդքան հաճախ արյուն հանձնել։
Ռաֆայել Երանոսյանն անդրադարձել էր կատարվածին:
«Վախ, Արտ ջան, իմ հասնող ու պոզիտիվ ընկեր»:
«Արտ, դու ինչի՞, եղբայր: Մի օրում՝ երկու ընկեր: Տղերք, լույսերի մեջ մնաք»:
Շաբաթը բարդ էր դերասանուհի Էլեն Ասատրյանի համար:
Նա ավտովթարի էր ենթարկվել:
Նա սթորի էր հրապարակել, որին կից գրել էր հետևյալը.
«Էսօր իմ երկրորդ ծնունդն ա».:
Այս շաբաթ համացանցում բուռն քննարկվում էր Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի սիրավեպի լուրերը:
Օրերս Անին հրավիրված էր Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման 2-ամյակին նվիրված երեկույթին:
Դրա շրջանակներում համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում Մհերը ջերմորեն համբուրում է Անիին:
Ի դեպ, նրանք երեկույթի ընթացքում նաեւ միասին պարել էին՝ տպավորություն ստեղծելով, որ իրենց միացնում է ոչ միայն ընկերությունը:
Այդ քննարկումից հետո Անին իր եւ Մհերի լուսանկարն է հրապարակել:
Հավելենք նաեւ, որ այս պահին Մհերի ինստագրամյան էջի վերջին հրապարակումներում անդադար կարելի է տեսնել Անին:
Տպավորություն է, որ Մհերը կամ հրահրում լսարանին, կամ բացահայտ ցուցադրում է իրենց հարաբերությունները:
Մինչ համացանցային օգտատերերը քննարկում են նրանց սիրավեպը, 2000-ականներին իսկական աստղ համարվող Վլադիմիր Բարխոյանն էլ Հռոմում իր սիրելիին ամուսնության առաջարկություն արեց:
Այս շաբաթ իսկական բեյմբի բում էր հայկական շոուբիզնեսում:
Երգչուհի Մաշ Իսրայելյանը բացահայտեց իր հղիությունը՝ կադրեր հրապարակելով երեխայի սեռն իմանալու արարողությունից:
Նա և ամուսինը դուստր են ունենալու:
Երկրորդ անգամ դուստր է ունենալու նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը:
Նա կադրեր է հրապարակել տվյալ արարողությունից:
Երեկ՝ հունիսի 3-ին, հայտնի դարձավ, որ ծնվել է Վարդուհի Վարդանյանի թոռնիկը, ով կրում է երջանկահիշատակ տատիկի անունը:
Նորաթուխ մայրիկ Մերին հրապարակել է լուսանկար հայտնելով՝ երեխայի քաշն ու հասակը։
Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն էլ վերջապես հրապարակեց դստեր լուսանկարը:
Starnews-ը մինչ այդ տեղեկացրել էր, որ նա հայր է դարձել, սակայն չէր հանրայնացնում այդ փաստը:
Այս շաբաթվա համար այսքանը:
Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ: