Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանն օրերս Look & Face հաղորդման հյուրն էր:
Դրա շրջանակներում հյուրին ներկայացվում են հանրային դեմքերի լուսանկարներ, որոնց կերպարի վերաբերյալ հյուրը պետք է կարծիք հայտնի:
Հյուրը դա անում է առանց իմանալու, թե ում մասին է խոսքը:
Գոռին ներկայացվել է նաեւ դերասանուհի Մերի Մակարյանի հետեւյալ լուսանկարը:
Գոռը նախ նշել է, որ չի հասկանում՝ ում մասին է խոսքը:
«Հիմա էս կոշիկները ճի՞շտ են, որ սենց են լինում: Չգիտեմ, չեմ հասկանում: Էս կոշիկները վատն են, կարող ա շատ թանկ կոշիկներ են կամ ճիշտ են դիզայների կամ հենց տվյալ մարդու կարծիքով, բայց էս կոշիկներն էդ ջմբուլիկներով, չէ… Դե շորը՝ շոր ա: Ձեռնոցներո՞վ ա սենց երկար, ոչինչ չասեց»:
Հավելենք, որ Գոռի կինը՝ Հրուշ Մնոյանը, դիզայներ է: Նա իր հայտնիությամբ չի զիջում ամուսնուն:
Հրուշը բավական ակտիվ է ինստագրամյան հարթակում և ունի հետևորդների մեծ քանակ:
Հավելենք նաեւ, որ զույգը 3 որդի ունի: