Ներկայումս ամերիկաբնակ Բեն Ավետիսյանը եւ նրա կինը սպասում են իրենց առաջնեկին:
Նրանք երեխայի սեռը պարզելու արարողություն են անցկացրել:
Զույգը դուստր է ունենալու:
Ի դեպ, Starnews-ն առաջինն էր, որ գրել էր Բենի կնոջ հավանական հղիության մասին:
Հավելենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ նրանք ապրում են ԱՄՆ-ում:
Նախ մեկնել էր Բենը, ապա ամիսներ անց՝ Դիանան:
Մեկնելիս Բենը վստահեցնում էր, որ ժամանակավորապես է գնում:
«Չեմ արտագաղթել, ԱՄՆ եմ եկել, որովհետև մի քանի գործ ունեմ, կինս՝ Դիանան, հիմա Հայաստանում է»,- ասել էր դերասանը: