Տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթի հարսանիքը. առանց արցունքների չեք կարող դիտել կադրերը

  • Jun 06, 2022

 

Պատերազմին ծանր վիրավորում ստացած Դավիթը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում անհրաժեշտ բուժում է ստանում։  Նա երեկ ամուսնացել է իր համակուրսեցու հետ, որին դեռ հավանել է ուսանողական տարիներից, սակայն բուհն ավարտելուց հետո նրանք չեն հանդիպել։

«Զինվորի տուն» էջը հայտնում է, որ համակուրսեցիները հանդիպել են վերջերս, սիրահարվել և երեկ եղել է նրանց ամուսնության արարողությունը։

Ռոզան պատմել է, որ տարիներ անց իրենց նպատակներից մեկը առանց անվասայլակի Շվեյցարիա ու Իտալիա գնալն է։ Դավիթն  էլ հայտնել է, որ մեծ ընտանիք է ունենալու և երազում է, որ առաջնեկն աղջիկ լինի, իսկ տղաները՝ մի քանիսը։

Հարսանյաց արարողությանը «Զինվորի տունը» նվեր է արել զույգին, որպեսզի մեղրամիսն անցկացնեն Իտալիայում։

Մեկնաբանություն

Որոնում