Ամուսնալուծված Անի Ամիրյանը խորհրդավոր սթորի է հրապարակել:
Մասնավորապես, նրան զվարճացրել է հետեւյալ հումորը, որը ներկայացնում ենլ ստորեւ:

Հավելենք, որ Starnews-ն առաջինն էր տեղեկացրել նրա եւ դերասան Ստեփան Ղամբարյանի ամուսնալուծության մասին:
Մեր այդ հրապարակումն Անին հեգնել էր՝ գրառում անելով, որ ինքը տեղյակ չէ այդ մասին: Որոշ ժամանակ անց Անին գիտակցել էր, որ ճշմարտությունից չես կարող փախչել: Նա լակոնիկ ձեւով հաստատել էր իրենց ամուսնալուծությունը:
«Դա վաղուց արդեն գաղտնիք չէ։ Բայց ավելին չեմ ցանկանում ասել և չեմ ուզում խոսել պատճառների մասին»,-նշել էր Անին:
Նշենք, որ Ստեփանն այս առիթով ոչինչ չի մեկնաբանում: Հավելենք, որ չնայած ամուսնալուծությանը՝ Ստեփանը շփվում է դստեր հետ:

Դերասանը հաճախ է հրապարակումներ անում նրա հետ: