Ամիսներ առաջ Արա Մարտիրոսյանի կինը լինելու մեջ կասկածվող Լիլիթ Գալստյանը երգչի հետ գրկախառնված լուսանկար է հրապարակել (տեսանյութ)

  • Jun 06, 2022

Ամիսներ առաջ համացանցում բուռն քննարկվել էր Լիլիթ Գալստյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարը, մասնավորապես՝ նա վրաերթի էր ենթարկել հետիոտներից մեկին:

Դեպքի վայրում հայտնվել էր երգիչ Արա Մարտիրոսյանը, ինչից հետո շատերը կարծել էին, որ նա երգչի կինն է:

Նշենք, որ օրերս Արա Մարտիրոսյանը երևանյան շքեղ ռեստորաններից մեկում նշել էր իր ծնունդը:

Լիլիթը Արայի ծննդյան միջոցառումից լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում ջերմ գրկախռնված են:

Հիշեցնենք, որ որ վրաերթի դեպքից հետո Womannews.am-ը կապ էր հաստատել Լիլիթի հետ, վերջինս դողացող ձայնով ասել էր, որ ի վիճակի չէ հարցազրույց տալ, իսկ կայքի ճշտող հարցին՝ արդյո՞ք պտտվող լուրերը, որ Արա Մարտիրոսյանի կինն է, արձագանքել էր հետևյալ ձևով. «Գիտեք, հիմա մարդու կյանքն ավելի կարևոր է, քան Արա Մարտիրոսյանի կինը լինելը»։

Արա Մարտիրոսյանն էլ հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալ կատարվածի մասին։

Հավելենք նաև, որ Արան արդեն 4 տարի է, ինչ ամուսնալուծված է:

 

Մեկնաբանություն

Որոնում