Ինչպես էին հայ հայտնիները և Սվետլանա Լոբոդան տժժում Գինու փառատոնին, երբ նույն ընթացքում հարևան փողոցում ոստիկանները անհամաչափ ուժ էին կիրառում քաղաքացիների հանդեպ (տեսանյութ)

  • Jun 06, 2022

Օրերս 3 օր անցկացվում էր «Երեւանի գինի օրեր» փառատոնը:

Միջոցառումը տեղի էր ունենում արդեն 6-րդ անգամ:  Փառատոնի կազմակերպիչն ACBA Bank-ն էր:

Թվում էր, թե Երևանում մի զանգվածի, այդ թվում՝ հանրային դեմքերի համար իսկական տոն էր, այն աստիճան, որ գինու գավաթների և DJ-ների երաժշտության աղմուկը խլացրել էր նրանց ականջները:

Ասում ենք խլացնել, որովհետև այլ ձևով չեն կարող կարող մեկնաբանել Մարինա Գրեգի, Դիանա Մալենկոյի, Արտակ Վարդանյանի, Աննա Հարությունյանի և այլոց պահվածքը, քանի որ մինչ նրանք ուրախ ու երջանիկ հերթական սելֆին էին անում, հարևան փողոցում ոստիկանները բիրտ ու անհամաչափ ուժ էին կիրառում իրենց համաքաղաքացիների նկատմամբ:

Լավ, Ուկրաինայի համար աղիողորմ արցունքներ թափող և ներկայումս Ռուսաստանում արգելված Սվետլանա Լոբոդային դեռ չենք մեղադրում նախ Երևանում ելույթ ունենալու, ապա փառատոնին մասնակցելու համար, բայց չէ՞ որ ոստիկաններից տուժած քաղաքացիների պայքարն անձնական բնույթ չէր կրում, չէ՞ որ հիմքում Արցախն էր, չէ՞ որ ներկայումս պայքարում էին այդ թվում զոհվածների ծնողները:

Չնայած, մեր հանրային դեմքերից շատերն այս պահին դեռ որդեգրել են «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում» սկզբունքը, բայց վստահ ենք, որ իշխանափոխության հոտն առնելու դեպքում ստատուսներ է, որ կգրեն, մի բան էլ կասեն, որ ոչ թե Սարյանում էին, այլ պարզապես գինու գավաթով Ֆրանսիայի հրապարակում էին պայքարողների կողքին, չնայած ոչ թե կողքին, այլ առաջին շարքում:

Ինչ խոսք, ցավալի է տեսնել, որ հայերն այդքան անտարբեր են ընդամենը հարևան փողոցում պայքարող համաքաղաքացիների նկատմամբ, այն քաղաքացիների, որոնց անհագստացնում է Արցախի և Հայաստանի ապագան, ինչպես նաև մշուշոտ ներկան, որում ոստիկանները ոչ միայն անհամաչափ ուժ, այլև լուսաձայնային նռնակներ են կիրառում, չնայած ինչպես լսեն, չէ՞ որ ACBA Bank-ի կողմից կազմակերպած խրախճանքի ձայները խլացրել են նաև նրանց հոգիները…

Իսկական խրախճանք ժանտախտի ժամանակ:

 

 

Մեկնաբանություն

Որոնում