Անահիտ Սիմոնյանն աշխարհի ամենախելացի աղջիկը չէ, նա շատ պլաստիկ վիրահատություններ է կատարել. Մհեր Բաղդասարյան (տեսանյութ)

  • Jun 06, 2022

Մհեր Բաղդասարյանի եւ Արա Ղազարյանի «Օձի լեզու» հաղորդումը բավական մեծ մասսայականություն ունի:

Հաղորդման ընթացքում նրանք քննարկում են տվյալ շրջանի իրադարձությունները եւ ոչ միայն՝ ներկայացնելով իրենց կարծիքը:

Դեռ առաջին թողարկմանը նրանք անդրադարձել էին Անահիտ Սիմոնյանին:

Մասնավորապես, Մհերը հարց էր բարձրացրել, թե ինչո՞ւ են համացանցում գրեթե խարույկի վրա այրում Անահիտին՝ հաճախ մեղադրելով, որ ժամանակին չէր գնահատել Հայկոյին:

«Ժողովուրդ, դուք բացահայտում չեք արել, Անահիտ Սիմոնյանը շատ պլաստիկ վիրահատություններ է կատարել, երեւի…

Դուք Ամերիկա չեք բացահայտել՝ Անահիտ Սիմոնյանն աշխարհի ամենախելացի աղջիկը չէ, բայց Անահիտ Սիմոնյանն ավելի շատ տղա է, քան նրանք, ովքեր վատ քոմմենթներ են գրում, օգտագործում են նախկին ամուսնուն կորցրած, գետին ընկած կնոջը եւ տրորում հերթական անգամ: Դուք ավելի ցածր արժանապատվություն ունեք»:

 

Մեկնաբանություն

Որոնում