Օրերս Երեւանում անցկացվել էր «Գինու օրեր» փառատոնը:
Տեղի ունեցած փառատոնը ոչ բոլորի կողմից է ողջունվել, հատկապես, որ հարեւան հրապարակում ոստիկանները ոչ համաչափ ուժ էին կիրառում քաղաքացիների նկատմամբ:
Փառատոնին մասնակցել էր նաեւ հաղորդավարուհի Մարինա Գրեգը:
Այդ փաստը զայրացրել էր նրա հետեւորդներից մեկին:
Մարինան հրապարակել էր հետեւորդի՝ իրեն ուղղված նամակը:
«Անամոթության վերջն ա, նենց կուզեմ գերի ընկնեք, դառնաք թուրքի բաժին, ես էլ տենց ուրախ գնամ գինու փառատոնի լակեմ ձեր պատվին, անհայրենիք բոմժեր, որ կայֆավատ են լինում չգիտես՝ ինչների վրա»:
Հաղորդավարուհին միայն գրել էր. «Բանը»:
Նա նաեւ հավելել էր, որ նորից էր գնացել մասնակցելու փառատոնին: