Բամբասչի, խզիկ, տառականների նման հավաքվում եք, ոջիլներ, յախք ու էլի լիքը յախք, հատ֊հատ կնսեմացնեմ ձեզ. Անի Լուպեին այսքան զայրացած չեք տեսել, ով է նրա զայրույթի պատճառը (տեսանյութ)

  • Jun 07, 2022

Դերասանուհի Անի Լուպեն վերջին տարիներին հիմնականում հանդես է գալիս թատրոնում:

Նա գրեթե հարցազրույցներ չի տալիս, որոշակի առումով կարելի է փաստել, որ դերասանուհին նախկին մասսայականությունը չի վայելում:

Starnews-ի աչքից չի վրիպել, որ Անին զայրացել է:

Նա գրառում է արել, որն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև:

 «Ուշադիր կարդացե՛ք,քանի որ խոսքը հենց ձեր մասին է…

Ինչու եմ գրում, այլ ոչ թե անձամբ ասում, որովհետև ձեր բամբասչի, (խզիկ) տեսակը,ավելի ճիշտ ցեղատեսակը շատ է։Տառականների նման հավաքվում եք խոնավ անկյուններում,ու սկսում եք բամբասել։

Իգական սեռի դեպքում դեռ հասկանում եմ նախաձն է խոսում ,կա կրկնօրինակելու ցանկություն, ասենք գողանալ մտքերս։ Ասեմ, որ աներևակայելի երևակայություն ունեմ։Ու այստեղից այնտեղից կրկնօրինակելու փոխարեն հարցրե՛ք։ Համոզված եղեք կօգնեմ, բայց հերիքա դռան արանքից լսեք ու գնաք նույնը անեք։
Իսկ ինչ վերաբերվում է արական սեռին, այստեղ յախք, ու էլի լիքը յախք։ Ա՛յ ոջիլներ, հողաթափիկ ինֆուզորիաներ,ախր ձեզ ո՞նց կարելի է տղամարդկանց շարքին դասել։Չեք էլ պատկերացնի թե ոնց մի օր համբերությունս կհատի ու ես հատ֊հատ կնսեմացնեմ ձեզ։Վե՛րջ տվեք սենյակ֊սենյակ մտնելուց(ավելի ճիշտ մտնելուց)։

Եթե համբերատար լռում եմ և ամեն անգամ չեմ հիշեցնում ձեր ով լինելը,ուրեմն սսկվեք,թե չէ ինձ կսկսեք ճանաչել այլ կողմից։
Առայժմ այսքանով բավարարվեք,բայց միշտ զգուշացեք ու զգաստ եղեք,ու աղոթեք որ ինձ այլ կերպ չճանաչեք»։

 

Մեկնաբանություն

Որոնում