Տեսեք՝ ում հետ է այսքան ջերմ գրկախառնվում Իննա Խոջամիրյանը. համացանցում կադրեր են հայտնվել

  • Jun 07, 2022

Հունիսի 5-ին կայացել է պրոդյուսեր Հարություն Մովսեսյանի հարսանիքը: Քավորը երգիչ, դերասան Կարեն Ասլանյանն էր:

Հարսանիքին ներկա էին շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իննա Խոջամիրյանը:

Starnews-ի աչքից չի վրիպել՝ ինչպես է Իննան գրկախառնվել ոմն երիտասարդի հետ:

Ավելի ուշ՝ տվյալ երիտասարդի էջն ուսումնասիրելիս՝ պարզ դարձավ, որ նա Իննայի գործընկերներից է, ռեժիսոր է, ավելին՝ ամուսնացած է, թերևս, նրանց միացնում է միայն ընկերությունը:

Հավելենք, որ Զիրոյանից բաժանվելուց հետո Իննան բավական փակ է պահում իր անձնական կյանքը՝ նախընտրելով ոչինչ չմեկնաբանել:

Ըստ Իննայի՝ անձնական կյանքը փակ պահելը սովորել է նախկին սիրելիից՝ Հայկ Պետրոսյանից, ում հետ ինքը նշանադրված էր:

Մեկնաբանություն

Որոնում