Նորություն չենք ասի, որ Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի դուստրը՝ Լիլիթը, ներկում է վարսերը:
Ըստ նրա՝ թեպետ դպրոցական է, սակայն դա նորմալ է, ավելին՝ տարիներ առաջ իր համար երազանքի պես մի բան էր:
Ըստ Լիլիթի՝ այդ ամենն օրինաչափ է, ավելին՝ իր դպրոցում շատերն են այդպես անում:
Մազերը ներկելու մասին Լիլիթը խոսել էր Look & Face հաղորդման շրջանակներում:
Նա նոր տեսանյութ է հրապարակել՝ հպարտությամբ ներկայացնելով ներկելու ամբողջ գործընթացը:
Посмотреть эту публикацию в Instagram
Նշենք, որ Լիլիթը չի խոսում այն մասին, թե քանի տարեկան է՝ իբրև թե դա իր կերպարին խորհրդավորություն է տալիս:
Լիլիթ ջան, ևս մեկ անգամ ենք հորդորում չփորձել շուտ մեծանալ: Եթե վաղ տարիքից սկսել ես աշխատել, շփվում ես մայրիկիդ ընկերների հետ, դա դեռ քեզ չափահաս չի դարձնում, հավատա, որ ավելի լավ է վայելես տարիքդ, մեծանալ և մազերդ ներկել դեռ կհասցնես, ավելին՝ ստիպված էլ կլինես գնալ այդ քայլին: