Բաժանումից հետո Իրինա Այվազյանը և Գևորգ Մկրտչյանը մասնակցում էին նույն հարսանիքին. Գևորգը սիրելիի հետ էր, արդյո՞ք նա չէր խանդում Իրինային (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 07, 2022

Հունիսի 5-ին կայացել է պրոդյուսեր Հարություն Մովսեսյանի հարսանիքը: Նրա քավորը երգիչ, դերասան Կարեն Ասլանյանն է:

Հարսանիքին ներկա էին շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ:

Starnews-ի աչքից չի վրիպել, որ ներկա էին նաև նախկինում սիրավեպ ունեցած Իրինա Այվազյանը և Գևորգ Մկրտչյանը:

Ավելին, վերջինս ներկայացել էր նոր սիրելիի՝ Քրիստինայի հետ:

Նշենք, որ ըստ Գևորգի՝ ինքը և Իրինան ներկայումս խնդիրներ չունեն, ավելին՝ մտերիմ են:

Գևորգի խոսքով՝ Իրինան անձամբ էր իրեն հայտնել, որ նոր սիրելի ունի:

Հավելենք, որ ներկայումս Իրինան այլևս միայնակ է: Նա չի մեկնաբանում սիրելիից բաժանվելու պատճառը:

Փոխարենը, Գևորգը գրեթե ամենուր Քրիստինայի հետ է, չնայած սկզբնական շրջանում վախենում էր հանրայնացնել իրենց հարաբերությունները՝ նշելով, որ Իրինայից բաժանվելուց հետո երկար ժամանակ հետևորդներն իրեն վիրավորական մեկնաբանություններ էին գրում՝ մեղադրելով իրենց բաժանման մեջ:

Լուսանկարները՝ Tert.am.life

 

Մեկնաբանություն

Որոնում