Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ ծանր կորուստներից հետո հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը փորձում է վերադառնալ իր բնականոն կյանքին:
Նա օրերս մասնակցել է ԱՄՆ-ում կայացած շքեղ հարսանիքներից մեկին:
Ի դեպ, այս հարսանիքին վերջերս ոչ խնամված տեսքով հանդես եկող Գայանեն ներկայացել է խնամված:
Հավելենք, որ ավելի վաղ Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ վերջին տարիները բավական բարդ էին հաղորդավարուհու համար:
Հիշեցնենք, որ Գայանեն վերջին տարիներին նախ սկանդալային ձեւով ամուսնալուծվել էր, ապա նախորդ տարի կորցրել էր սիրելի եղբորը:
Գայանեն մի շրջան պարզապես «անհետացել էր»:
նա ոչինչ չէր հրապարակում սոցիալական ցանցերի էջերում, որոնցում սովորաբար ակտիվ էր: