Շուշան ջան, Փարիզում անակնկալ են անում քեզ համար, դու էլ հպարտանում ես դրանով, հետո էլ ասում՝ երկրպագուի ժեստ է, իսկ մենք որտեղի՞ց գտնենք այդպիսի ժեստեր անող երկրպագու (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 08, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ մոդել Շուշան Երիցյանը ցուցադրել է, թե ինչ քայլ է արել իր համար սիրելին Փարիզում:

Պարզվում է, որ մեր հրապարակումը Շուշանին զայրացրել է, նա այն կեղծ է անվանել, քանի որ տվյալ քայլը որակել է որպես երկրպագուի քայլ:

Լավ էլի, Շուշան ջան, ստացվում է, որ երկրպագուներդ քեզ ինչ ուղարկեն դա կտեղադրե՞ս սթորիում որպես ժեստ, թե մի բան էլ տվյալ երկրպագուն քեզ Փարիզ էր տարել, սակայն դա ոչ ավելին էր, քան ժեստ:

Իսկ միգո՞ւցե այս ջերմ լուսանկարն էլ որակես որպես ֆան հանդիպում:

Տպավորություն է, որ երբ կանայք չեն հեռանում տղամարդուց, պատրաստ են երկինք հասցնել տվյալ տղամարդուն, իսկ բաժանումից հետո Փարիզում անակնկալ անողը դառնում է շարքային երկրպագու:

Ինչևէ, մենք խմբագրությունում քննարկում արեցինք և հասկացանք, որ նման շարքային և անհետաքրքիր երկրպագու ենք ցանկանում, ով մեզ համար ժեստեր կանի և մենք կհայտնվենք, օրինակ՝ Դուբայում, լավ գոնե Եգիպտոսում:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Շուշանը չէր բացահայտում իր սիրելիի ով լինելը:

Մոդելը միշտ նշում է, որ երջանիկ է, ավելին՝ խոսում է նաև մայրանալու ցանկության մասին:

Նշենք, որ իր հարցազրույցներից մեկում Շուշանը նշել էր, որ այլևս չի ցանկանում հանրային կյանք վարել:

Մոդելը հաճախ է պարծենում իր շքեղ կյանքով, սակայն նշում է, որ ինքն ունի աշխատանք, սակայն չի ցանկանում բացահայտել, թե ինչով է գումար վաստակում:

 

 

Մեկնաբանություն

Որոնում