3-րդ անգամ մայրանալ պատրաստվող Սիրուշոն հրապարակել է տեսանյութ, որում որդիների հետ քննարկում է, թե ինչ անուն պետք է դնեն շուտով ծնվել պատրաստվող դստերը:
Կրտսեր որդին՝ Միքայելը, տղայի դեպքում առաջարկել է փոքրիկին տալ Կայծակ, իսկ աղջկան՝ Արևածաղիկ անունները: Սիրուշոյի ավագ որդին՝ Ռոբերտը, առաջարկել է փոքրիկին անվանակոչել Սիրուշո:
Սիրուշոյի հարցին՝ ինչպես կտարբերեն իրենց, Ռոբերտը պատասխանել է. «Քեզ ասելու ենք մամա, իսկ իրեն՝ Սիրուշո»:
Հավելենք, որ Սիրուշոն այս պահին արտերկրում է, նա չի մանրամասնել, թե որտեղ է:
Մեկնել է ծննդաբերելու նպատակով:
Հավելենք, որ Սիրուշոյին և որդիներին օրերս միացել է նաև ամուսինը՝ Լևոն Քոչարյանը:
Նշենք, որ այս հղիության ընթացքում Սիրուշոն բավական ակտիվ է, նա պարբերաբար հրապարակումներ է անում՝ մանրամասներ ներկայացնելով: