Իրինա ջան, ասում ես, որ չես սապոնվում, բայց հանուն անվճար մազահեռացման 13 սթորի ես հրապարակել (տեսանյութ)

  • Jun 08, 2022

Դերասանուհի Իրինա Այվազյանն օրերս 13 ինստագրամյան սթորի նվիրել էր իր մազահեռացմանը:

Այո, ճիշտ եք կարդում՝ ուղիղ 13, ավելին՝ պատմում էր, որ ամենեւին «չի սապոնվում» տվյալ բժշկական հաստատությանը:

Դե հիմա ի՞նչ անենք,  դերասանուհին էսթետիկ շոկի մեջ էր:

Իրինան այս գովազդի համար օգտագործել էր իր իմացած բոլոր ածականները, որպեսզի կարողանար իր հիացմունքն արտահայտել:

Մեկ դռներն էր գովում, մեկ աթոռները, թվում էր՝ հիմա խնդրելու է իրեն «որդեգրեն», որպեսզի տվյալ կենտրոնում մի քիչ ավելի շատ մնա:

Խեղճ դերասանուհին սրտնեղած էր, որ մազերը միայն 40 օր անց են աճում, իսկ ինքը երազում է մի վայրկյան շուտ գնալ նրանց այցի:

Վերջում էլ, որ չգիտեր՝ ինչ խոսեր, հիշեց, որ աշխատակիցներն էլ շատ սիրուն են:

Հարգելի Իրինա, եթե քեզ վճարել են այս գովազդի համար, ապա մի փոքր խնայիր քեզ, այդքան անձնազոհաբար մի մոտեցիր գործին, վստահ ենք, որ 13 սթորի չեն պահանջել:

Իսկ եթե սա բարտերի դիմաց էր, ապա շոկը մեզ մոտ է:

Հանուն անվճար գործողության պետք չէ գովազդել այդքան ինտիմ գործընթացը:

 

Մեկնաբանություն

Որոնում