Որ մենք էինք ընկերություն անում, սկի քրջոտ մեխակ չէիր նվիրել… Իրինա Այվազյանը՝ Գեւորգ Մկրտչյանին (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 09, 2022

Դերասանուհի Իրինա Այվազյանն օրերս Tert.am.life-ի «Խուճապ» հաղորդման հյուրն էր:

Հաղորդման կանոնների համաձայն՝ հյուրը մեկ անգամ հարցից հրաժարվելու իրավունք ունի:

Իրինան հրաժարվել էր պատասխանել, թե ինչու է բաժանվել սիրելիից:

Հարցից հրաժարվելու պատճառով Իրինան ստիպված էր Գեւորգ Մկրտչյանի էջում հետեւյալ մեկնաբանությունը թողնել՝ խոստովանելով չհեռացնել այն:

Իրինան գրել էր այն, ինչ առաջարկել էին հաղորդման հեղինակները:

Ի դեպ, Գեւորգը հասկացել էր, որ իր նախկին սիրելին տվյալ հաղորդման շրջանակներում է թողել այդ մեկնաբանությունը:

Հավելենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ Գեւորգը նոր սիրելի ունի:

Նա գրեթե ամենուր Քրիստինայի հետ է, չնայած սկզբնական շրջանում վախենում էր հանրայնացնել իրենց հարաբերությունները՝ նշելով, որ Իրինայից բաժանվելուց հետո երկար ժամանակ հետևորդներն իրեն վիրավորական մեկնաբանություններ էին գրում՝ մեղադրելով իրենց բաժանման մեջ:

Ըստ Գեւորգի՝ ինքը եւ Իրինան բաժանումից հետո կարողացել են ջերմ հարաբերություններ պահպանել, ավելին՝ հանդես էին եկել զուգերգով:

 

Մեկնաբանություն

Որոնում