Տխմար լրբի ծնունդ…Էնքան վիժվածք ես, որ սրբության ես կպնում, դու չուլ ես. ով է զայրացրել Chuchi Shushi-ին, ինչ է զգուշացրել նրան բլոգերը

  • Aug 04, 2021

Starnews-ը բլոգեր Շուշանիկ Տեր-Հովհաննիսյանին, ով հանրությանը հայտնի է Chuchi Shushi անունով, անդրադառնալու առիթ ունեցել է: Վերջինս «Քաղցած սպասում էին» հաղորդման շրջանակներում միանգամից համաձայնել էր, որ Սուրեն Շահվերդյանը վճարի գնումերի համար, ինչի պատճառով բլոգերը հայտնվել էր քննարկումների կիզակետում:

Chuchi Shushi-ն ինստագրամյան հարթակում մշտապես աչքի է ընկնում իր անմիջականությամբ, իր հետևորդների հետ կիսվում է իր առօրյայով ու պատմում իր կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր դեպքի մասին՝ ընդհուպ ցույց տալով նաև, թե ինչպես է արտասվում հիվանդանոցում, երբ որդին առողջական խնդիրներ ուներ:

Այս անգամ, սակայն, TikTok-յան հարթակում  Chuchi Shushi-ին բարկացրել է օգտատերերից մեկի՝ իրեն ուղղված մեկնաբանությունը, որում նշված էր. «Տխմար լրբի ծնունդ»: Chuchi Shushi-ն անդրադարձել է այդ մեկնաբանությանն ու զգուշացրել այդ օգտատիրոջը, որ եթե իր եղբայրներն ու ամուսինը գտնեն նրան, նա պետք է պատասխան տա իր արած անբարո մեկնաբանության համար:

«Ու դուք ինձ ասում եք, որ ես հանգիստ վերաբերվեմ, մի հատ տեսեք՝ էս վիժվածք գրածը: Դու ո՞վ դարձար, այ ոչ մի բան, այ ոչինիչ, որ դու կարողանաս իմ ծնողին վիրավորել: Դու գիտես, որ էս տողերի համար իմ ախպերները ու ամուսինը որ գտնեն քեզ, դու մորս ոտերը պիտի լվաս ու ջուրը խմես հավեսով, ոտքդ հիմքից պոկես ու լեգո սարքես, որովհետև դու սրբությանն ես կպնում, էնքան վիժվածք ես, որ սրբության ես կպնում: Տես՝ ես էնքան դաստիրակություն ունեմ, որ քո ծնողին չեմ կպնում՝ քեզ պիտի փչացնեն ու գցեն ծնողներիդ դեմը, որ ծնողներդ հասկանան, որ թերացել են քո նման անբարո հոգի ունեցող մարդու դաստիարակության հարցում: Դու հիշի՝ դու չուլ ես, ու որ սենց բոմժերից համար ես ուզում, իրանք չեն գրում, որովհետև իրանք գիտեն, որ բռնեն, վերջները կտան: Դու ուղղակի հիշի՝ դու անսուրբ սրիկա ես: Ես չեմ կարա չանդրադառնամ, որովհետև դուք իմ սրբությանն եք կպնում, ինձ հետ խնդիր ունեք, ինձ վիրավորեք: Ո՞վ ձեզ խաբեց, որ եթե ես հանրային մարդ եմ, ձեզ կարելի ա»:

 

Մեկնաբանություն

Որոնում