Միսը մտել էր եղունգի տակ… Էմմա ջան, այդքան էլ էսթետիկ չէ ոտնաթաթերի մասին պատմելը ու դրանք ցուցադրելը (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 09, 2022

Դերասանուհի Էմմա Շաբոյանը բավական ակտիվ է համացանցում:

Ամիսներ առաջ մայրացած դերասանուհին գրեթե ամեն օր մանրամասներ է ներկայացնում իր կյանքից:

Երբեմն դերասանուհին այնքան է տարվում իր բլոգերային կյանքով, որ մոռանում է, որ որոշ մանրամասներ հանրության համար չեն:

Մենք հասկանում ենք, որ Էմման ամեն գնով փորձում է արդարացնել մատնահարդարումը եւ ոտնահարդարումն անվճար անելը, սակայն պարտադիր չէ, որ իր հետեւորդներից պատմի, որ միսը մտել էր եղունգի մեջ, ապա հպարտությամբ ցուցադրի իր ոդնահարդարումը:

Թերեւս, մեր կյանքում ամեն ինչ սկսեց սխալ գնալ այն բանից հետո, երբ հայ հայտնիները հասկացան, որ լսարանը պադտադիր պետք է տեսնի իրենց ոտնաթաթերը:

 

Մեկնաբանություն

Որոնում