Էս կոշիկները չէի կրի էս շորի հետ…Լուիզա Ներսիսյանի աղջիկն այնքան է մեծացել, որ քննադատում է նրան

  • Jun 10, 2022

Հրանտ Թոխատյանի եւ Լուիզա Ներսիսյանի դուստրը՝ Լիլիթը,  Look & Face հաղորդման հյուրն էր:

Դրա շրջանակներում հյուրին ներկայացվում են հանրային դեմքերի լուսանկարներ, որոնց կերպարի վերաբերյալ հյուրը պետք է կարծիք հայտնի:

Հյուրը դա անում է առանց իմանալու, թե ում մասին է խոսքը:

Լիլիթին ներկայացվել էր նաեւ մայրիկի հետեւյալ լուսանկարը, ում նա, իհարկե, ճանաչել էր:

«Վայ մաման: Էս շորը շատ եմ սիրում, էս իր ծննդյան համար էր հագել, իրան շատ է սազում, ես իրեն սիրում եմ հանգիստ գույների մեջ: Էս կոշիկներն էլ եմ շատ սիրում, բայց եթե անկեղծ՝ էս կոշիկները չէի կրի էս շորի հետ: Հիմա ինքն ավելի սիրուն կոշիկ ունի, որն ավելի շատ կսազեր»,-նշել էր Լիլիթը:

Հավելենք, որ Լիլիթն իր ուժերն է փորձում որպես դերասանուհի:

Նա ընդամենը 15 տարեկան է, սակայն օրերս ցույց էր տվել, թե ինչպես է կրկին ներկում իր մազերը:

Դա մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում:

 

Մեկնաբանություն

Որոնում