Դիմահարդար Գոհար Հարությունյանի նախկին ամուսինը՝ Սերգեյը, ամուսնալուծությունից հետո բավական ակտիվ է համացանցում:
Նա պարբերաբար հարց ու պատասխաններ է կազմակերպում ինստագրամյան հարթակում, որտեղ ամենից շատ հնչում են հարցեր Գոհարի մասնակցությամբ:
Վերջերս նրան խնդրել էին Գոհարին նկարագրող 5 բառ գրել:
Սերգեյը պատասխանել էր հետեւյալ ձեւով.
«Գեղեցիկ, անկրկնելի, միակ, սիրելի, քաղցր»:
Հավելենք, որ դիմահարդարն ամիսներ առաջ հաստատել էր իր ամուսնալուծությունը:
Հիշեցնենք, որ ամուսնալուծությունից հետո Գոհարը վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունի Սերգեյի եւ նրա ընտանիքի հետ:
Չնայած դրան՝ Գոհարը Սերգեյին նոր հնարավորություն չի ցանկանում տալ:
Ըստ Գոհարի՝ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության:
Հավելենք նաեւ, որ Գոհարը ներկայումս հաճախ ցույց է տալիս իր շքեղ ծաղիկները՝ ակնարկելով, որ ինքը տղամարդկանց կողմից ուշադրության պակաս չի զգում:
Նա նշում է, որ չգիտի, թե դրանք ում կողմից են: