Մարիամ Ալեքսանյանից նման ցուցամոլություն չէինք սպասում (տեսանյութ)

  • Jun 10, 2022

Օրեր առաջ Starnews-ն գրել էր այն մասին, որ Մարիամ Ալեքսանյանը Դուբայում փորձել էլ տպավորություն ստեղծել, որ ցանկության դեպքում կարող է իրեն թույլ տալ նաեւ Dior-ի կոշիկներ:

Հնարավորությունն ունի, պարզապես «խեղճ» աղջկան տվյալ կոշիկները չէին համապատասխանել:

Ինչեւէ, մեր հրապարակումից հետո Մարիամը փորձել է ապացուցել, որ թանկարժեք բրենդներից կարող է օգտվել:

Նա սթորի է հրապարակել, որում Balmain բրենդի ֆիրմային տոպրակով է:

Ինչ խոսք, սթորիի նպատակն էլ հենց տոպրակը ցուցադրելն էր:

Հավելենք, որ Մարիամը տվյալ սթորին հրապարակել է Դուբայից, ուր մեկնել էր իր ծնունդը նշելու:

Ծննդյան օրը դերասանուհին հուզիչ տեսանյութ էր հրապարակել, որում արտասվում էր:

Դրան կից նա գրել էր.

«Ամենաուրախն ու ամենատխուրը…

Բարև 25»:

Հավելենք, որ Մարիամը վերջերս էր կորցրել իր հայրիկին:

Նա հոր վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր հաճախ հրապարակում:

Թե որն է եղել դերասանուհու հոր մահվան պատճառն առայժմ հայտնի չէ:

Մեկնաբանություն

Որոնում