Դերասանուհի Իրինա Այվազյանն օրերս Tert.am.life-ի «Խուճապ» հաղորդման հյուրն էր:
Դրա շրջանակներում նա հաստատել է այն տեղեկությունը, որ ինքն այլեւս միայնակ է:
Նա հրաժարվել է խոսել այն մասին, թե ինչու են ինքը եւ Ռաֆ Հարությունյանը բաժանվել:
«Առհասարակ անձնականի հետ կապված ոչ մի բան չեմ ուզում խոսեմ: Պահը հասունացել է, որ ես էլ չխոսեմ՝ թե մեկնաբանություններից ելնելով, թե ընտանեկան խնդիրների պատճառով, թե էլ չեմ ուզում խոսել: Կոպիտ ասած՝ ոնց որ չուզենամ բացատրություն տալ՝ ինչի եմ բաժանվել տվյալ մարդուց, պետք չէ, որ բոլորն իմանան»:
Իսկ դիտարկմանը, որ բոլորն իմացան նրանց հարաբերությունների մասին կարճ ժամանակ անց, Իրինան ասաց հետեւյալը.
«Սխալ էր: Գեւորգի հետ խնդիր չեմ ունեցել ասելու, թե ինչի համար են բաժանվել, բայց հիմա մեկնաբանություններն ինձ վրա ազդում են, ավելի լավ է՝ ընդհանրապես չխոսեմ, երբ ամուսնանամ ինչ-որ մեկի հետ, կիմանաք»: