Հասմիկ ջան, մի պահիր քեզ չտեսի պես, մի փոշեկուլի համար քիչ է մնում ուշագնաց լինես ու բոլորի աչքը մտցնես, որ տեսեք՝ ռոբոտ փոշեկուլ ունեմ (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 11, 2022

Starnews-ը դերասանուհի Հասմիկ Խոջյանին անդրադառնալու բազմաթիվ առիթներ է ունեցել: Նորություն չենք ասի, որ դերասանուհին ակտիվ է համացանցում: Երբեմն տպավորություն է լինում, որ Հասմիկն իր կյանքն ապրում է հանուն ինստագրամյան սթորիների, որպեսզի կարողանա այդ ամենն առաջին հերթին ցույց տալ իր հետևորդներին: Նույնիսկ սեփական հարսանիքը վայելու փոխարեն Հասմիկը նախընտրում էր ակտիվորեն հրապարակումներ անել, որոնցում գովազդում էր իր գործընկերներին: Ավելին՝ նույնիսկ նախքան պսակադրվելը Հասմիկը սթորի էր արել, որում խնդրել էր իր հետևորդներին ուշադրություն դարձնել եկեղեցու բակի ձևավորման վրա:

Նույն պատկերն էր նաև մեղրամսի ժամանակ: Չկար թուփ ու ծառ, որը դերասանուհին չներկայացներ: Օրական 20 սթորին նվազագույնն էր, որ դերասանուհին անում էր: Տպավորություն էր, որ Հասմիկին այդ մեղրամիսը հետաքրքիր էր միայն այն բանով, որ նա նոր սթորիներ հրապարակելու հնարավորություն ուներ: Առհասարակ, նաև կարող էր տպավորություն ստեղծվել, որ դերասանուհին առաջին հայ մարդն էր, ում բախտ է վիճակվել երկրից դուրս գալ և լինել որևէ հյուրանոցում: Համենայն դեպս, այդ օրերին Հասմիկի բոլոր հետևորդները գիտեին՝ թե քանի տեսակի երշիկ կա տվյալ հյուրանոցում:

Հասմիկը նույն ոգևորությամբ էլ իր առօրյան է ներկայացնում: Ինչ կերան, ինչ խմեցին,ուր գնացին, ով օգնեց տոլման պատրաստելու հարցում՝ սկեսո՞ւրը, թե՞տալը: Այս բոլոր հարցերի պատասխանները դերասանուհու հետևորդները կամ, ինչպես նա է սիրում ասել, սիրուններն արդեն գիտեն: Օրերս էլ Հասմիկը սթորիների շարք էր արել, որը նվիրված էր  իր նոր փոշեկուլին: Այո, ճիշտ եք կարդում, հենց փոշեկուլին, ճիշտ է այն ռոբոտ փոշեկուլ է, բայց, միևնույն է, դրանով այն չի կարելի սրբադասել: Պարզվում է, որ Հասմիկը քիչ էր մնում երջանկությունից  ուշագնաց լիներ, քանի որ իր վաղեմի երազանքը հենց տվյալ փոշեկուլն ունենալն էր:

Հենց այդտեղից էլ սկսվեց կինոն, սթորին սթորիի հետևից, մեկ նա  խնդրել էր, որ հետևորդները գուշակեն, թե իր որ երազանքն է իրականացել, ապա ներկայացրել էր, թե ինչպես է unboxing անում,  թվում էր, թե այդքանով պետք է սահմանափակվեր, բայց արի ու տես, որ ոչ: Հետո Հասմիկն արդեն խնդրում էր, որ միասին անուն մտածեն իր փոշեկուլի համար: Մի խոսքով՝ մեզ թվում է, որ պետք է մտապահենք այդ օրը, որպեսզի մյուս տարի շնորհավորենք դերասանուհուն փոշեկուլի 1-ամյակի առիթով: Ի դեպ, սիրուններ, արդեն կարող եք մտածել, թե ինչ եք նվիրելու փոշեկուլին իր ծննդյան առիթով:

Հիշեցնենք, որ Հասմիկն ամուսնացել է մարտի 23-ին:Դերասանուհու հարսանեկան խնջույքին ներկա էինն հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը:Հասմիկն ու ընտրյալը նախընտրել էին հայկական ավանդական հարսանիքի տարբերակը:Ողջ օրվա ընթացքում դերասանուհին պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակում իր հարսանիքից:Նշենք, որ Հասմիկն ու սիրելին նշանվել են նախորդ տարի մարտի 30-ին՝ Հասմիկի 26-ամյակի օրը։Սակայն անգամ նշանադրությունից հետո էլ Հասմիկը ցույց չէր տալիս կողակցին, իսկ լուսանկարների ժամանակ փակում էր նրա դեմքը:

 

Մեկնաբանություն

Որոնում